ՊԱՀՊԱՆԱԿ - 26 Հունիսի 2013 - AKportal
Ողջույն, Հյուր! Գրանցում RSS

Երկուշաբթի, 24.11.2014
Супер слайдер

Ինչպ՞ս է տղան նկարում թղթի վրա մետաղյա տարայով կոկա կոլաСмотреть онлайн бесплатноՖուտբոլ Miss Bumbum-ի գեղեցկուհիների մասնակցությամբСмотреть онлайн бесплатноМаша и медведь. Нынче все наоборот -38 серия(Трейлер)Смотреть онлайн бесплатноИрина Аллегрова & Слава - Первая Любовь - Любовь ПоследняяСмотреть онлайн бесплатноMiley Cyrus - Adore You (new)Смотреть онлайн бесплатноHTC One против Galaxy S4: Битва Титанов (HTC One vs Samsung Galaxy SIV)Смотреть онлайн бесплатноՔաղաքակրթությունը ԵթովպիայումСмотреть онлайн бесплатноVirginia Gallardo (Bailando2011)Смотреть онлайн бесплатноԷրոտիկ մերկապար բեմի վրա Մոնիկա Ֆարրոյի մասնկացությամբСмотреть онлайн бесплатноПРЕМЬЕРА! Группа HELLO - НовогодняяСмотреть онлайн бесплатноԻրական մարտեր, որտեղ մահանում են հակառակորդները հենց ռինգումСмотреть онлайн бесплатноКАРАТЕ против Муай ТаиСмотреть онлайн бесплатноПроверка мифов. КаратеСмотреть онлайн бесплатноPap U Tor (Kargin Sketch Show N22)Смотреть онлайн бесплатноKajn U Sev@ (Kargin Sketch Show N22)Смотреть онлайн бесплатноBjshki Xorhurd@ (Kargin Sketch Show N22)Смотреть онлайн бесплатноHarust Ter Hayr (Kargin Sketch Show N22)Смотреть онлайн бесплатноVitamin Club 58 - Ashxarhi hayer@ Chstacvac kadrerСмотреть онлайн бесплатноРождественское ограбление / Christmas Caper (2007)Смотреть онлайн бесплатноРождество с неудачниками/Christmas with the Kranks (2004)Смотреть онлайн бесплатноСрочно требуется Дед Мороз (2007)Смотреть онлайн бесплатноРождественская свадьба / A Christmas Wedding Date (2012)Смотреть онлайн бесплатноПутешествие к Рождественской звезде / Reisen til julestjernen (2012)Смотреть онлайн бесплатноТариф новогодний (2008)Смотреть онлайн бесплатноНовогодняя жена (2012)Смотреть онлайн бесплатноMarmnavajaruhin (Kargin Sketch Show N21)Смотреть онлайн бесплатноLoto (Kargin Sketch Show N21)Смотреть онлайн бесплатноAmusnacox Gyuxaci Txan (Kargin Sketch Show N21)Смотреть онлайн бесплатноShans (Kargin Sketch Show N21)Смотреть онлайн бесплатно084 antiVirus - Հայկական փարթիների մասին 22.12.2013Смотреть онлайн бесплатно
прокрутить вправо
прокрутить влево



Գլխավոր էջ » 2013 » Հունիս » 26 » ՊԱՀՊԱՆԱԿ
15:06
ՊԱՀՊԱՆԱԿ
ՊԱՀՊԱՆԱԿ

Պահպանակը հատուկ պաշտպանիչ միջոց է` նախատեսված օգտագործելու էրեկցված առնանդամի վրա: Այն իր մեջ է հավաքում սերմնահեղուկը և կանխում է նրա ներթափանցումը: Պահպանակն ունի ավելի քան երկու հազար տարվա պատմություն, նրա նախատիպերը օգտագործվել են դեռ հին Չինաստանում: Այսօր պահպանակների զգալի մասն արտադրվում է լատեքսից` հեվեյա ծառի հատուկ արտազատուկից: Պահպանակի որոշ տեսակներ արտադրվում են բնական կաշվից, տարբեր թաղանթներից, օրինակ` աղիների, արհեստական պոլիմերներից, սակայն սրանցից և ոչ մեկը չի հանդիսանում հուսալի միջոց սեռավարակներից պաշտպանվելու համար: Այդ պատճառով, խորհուրդ է տրվում օգտագործել միայն լատեքսից պատրաստվածները:

ՊԱՀՊԱՆԱԿԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ

- Պահպանակը գնելիս անհրաժեշտ է ուշադրություն դարձնել պիտանիության ժամկետին և ստուգել փաթեթի ամբողջականությունը` նրա ներսում օդի առկայությունը ճշտելու միջոցով:
- Պահպանակը բացելիս չպետք է օգտագործել կտրող կամ ծակող գործիքներ, այլ բացել նրբորեն, փաթեթի բացելու համար նախատեսված հատուկ հատվածից աշխատելով չվնասել այն:
- Մի բացեք պահպանակի փաթաթված օղակը մինչ առնանդամի գլխիկի վրա այն տեղադրելը:
- Պահպանակը ճիշտ կեղմով տեղադրեք էրեկցված առնանդամի գլխիկին, իսկ եթե կողմը շփոթել եք ապա լավ կլինի վերցնել նոր պահպանակ: Մի փորձեք հագցնել պահպանակը նախքան առնադամի էրեկցված լինելը:
- Մինչև հագցնելը ցուցամատի և բութ մատի օգնությամբ սեղմեք պահպանակի վերին պտկանման հատվածը` ներսում եղած օդը դուրս մղելու նպատակով:
- Շարուանկելով պահել պտկանման հատվածը` պահպանակը իջեցրեք ողջ երկարությամբ` գլորելով մինչև առնանդամի հիմքը:
- Սերմնաժայթքումից անմիջապես հետո` նախքան էրեկցիայի վերանալը, առնանդամը դուրս հանեք` պահպանակը հիմքից բռնելով:
- Պտկաձև գլխիկը ներքև պահած` հանգուցակապեք պահպանակի հիմքը և միայն հետո այն նետեք աղբարկղը:
- Յուրաքանչյուր սեռական հարաբերության ժամանակ օգտագործեք նոր պահպանակ: Պահպանակը չի կարելի լվանալ, այն ենթակա չէ կրկնակի օգտագործման:

ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐ ՊԱՀՊԱՆԱԿԻ ՊԱՏՌՎԵԼՈՒ ՀԱՎԱՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՊԱԿԱՍԵՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ

- Պահպանակը ձեռք բերելիս աշխատեք ընտրել որակյալը: Ընտրված պահպանակը պետք է համապատասխանի միջազգային չափանիշներին և ունենա ISO (Ստանդարդացման Միջազգային Կազմակերպություն), CE (Եվրոմիության չափանիշներ) կամ OMS (Առողջապահության Միջազգային Կազմակերպության չափանիշներ) տարբերանշաններից որևէ մեկը:
- Ընտրեք "strong” կամ "ultra-strong” ցուցումներով պահպանակ:
- Խորհուրդ է տրվում օգտագործել "Ստուգված է համապատասխան EN 600” ցուցումով պահպանակ: Այս տեղեկատվությունները կարելի է տեսնել պահպանակի փաթեթի վրա:
- Պահպանակը միշտ պահեք չոր և սառը տեղում, հեռու արևի լույսից:
- Պահպանակն առանց պաշտպանիչ փաթեթի չի կարելի պահել:
- Անհրաժեշտության դեպքում (քիչ քսուկով պահպանակ, հետանցքային հարաբերություն) օգտգործեք հավելյալ քսուկներ (լուբրիկանտ, լուբրիգել)
- Օգտագործեք միայն ջրային հիմքով պատրաստված հատուկ քսուկներ:
- Ժահպանակների հետ մի օգտագործեք բուսական կամ ճարպային հիմքով քսուկներ, յուղեր քանի որ դրանք քայքայում են այն:
- Տարբեր տեսակի սեռական հարաբերությունների համար (հեշտոցային, հետանցքային, բերանային) օգտագործեք համապատասխան պահպանակ:
- Չի կարելի օգտագործել երկու պահպանակ միաժամանակ, քանի որ միմյանց հետ շփումից կարող են պատռվել:

ԻՆՉ ԱՆԵԼ ԵԹԵ ՊԱՀՊԱՆԱԿԸ ՊԱՏՌՎԵԼ ԿԱՄ ՍԱՀԵԼ Է:

Հետանցաքին հարաբերույան ժամանակ

- Անմիջապես ընդհատել հարաբերությունը
- Եթե սերմնաժաթքումը տեղի է ունեցել` փորձել հեռացնել ինչքան հնարավոր է շատ սերմնահեղուկ:
- Հետանցքային լվացումը ցանկալի չէ, քանի որ այն կարող է վնասել ուղիղ աղու լորձաթաղանթը և բարձրացնել վարակվելու ռիսկը:
- Ակտիվ զուգընկերը պետք է միզի և լվանա առնանդամը:

Բերանային հարաբերության ժամանակ

- Անմիջապես ընդհատել հարաբերությունը
- Եթե սերմնաժաթքումը տեղի է ունեցել` դուրս թքել սերմնահեղուկը
- Բերանը ողողել որևէ հականեխիչ նյութով, օրինակ օղիով
- Ցանկալի չէ օգտագործել ատամի խոզանակ, քանի որ այն կարող է վնասել լնդերը և բարձրացնել վարակման հավանականությունը

Հեշտոցային հարաբերության ժամանակ

- Անմիջապես ընդհատել հարաբերությունը
- Կինը պետք է աշխատի հեռացնել սերմնահեղւկը` հեշտոցի մկանների սեղմելու միջոցով
- Տղամարդը պետք է միզի և լվանա առնանդամը:
- Անցանկալի հղիությունից խուսափելու համար կարելի է հեշտոցի մեջ տեղդրել սպերմիցիդ դեղորայք, որը, սակայն չի կարող պաշտպանել ՄԻԱՎ-ից և այլ սեռավարակներից:
- Կատարել արտաքին լվացում:
- Խորհուրդ չի տրվում կատարել հեշտոցային լվացում, քանի որ վարակը, ինչպես նաև սերմնաբջիջները կարող են ջրի հոսքի հետ հասնել արգանդ և բարձրացնել սեռավարակի և հղիության հավանականությունը:

Կատեգորիա: ԱՆՎՏԱՆԳ ՈՒՂԵՎՈՐՈՒԹՅՈՒՆ | Դիտել են 2566 անգամ:| Ավելացրել է: AKportal | Թեգեր: ՕԳՏԱԿԱՐ, ԿԻՆ, ՍԵՔՍ, ՏՂԱՄԱՐԴ, Հետաքրքիր
---

ՊԱՏԱՀԱԿԱՆ ՆՅՈՒԹԵՐ



ՊԱՏԱՀԱԿԱՆ ՎԻԴԵՈՆԵՐ



ՊԱՏԱՀԱԿԱՆ ԵՐԳԵՐ



FaceBook
AKportal
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar
Գրանցվել
20:31
ОбновитьСмайлыУправление мини-чатом